Jeremiah 23:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ես իմ ոչխարներուս մնացորդը պիտի հաւաքեմ Այն բոլոր երկիրներէն՝ ուր զանոնք քշեր էի։ Զանոնք իրենց փարախները պիտի դարձնեմ, Ուր պիտի աճին ու շատնան։
Armenian 2018
«Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն ու բազմանան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները, եւ նորանք պիտի աճեն եւ բազմանան։
Armenian Eastern Bible 1994
«Ես կ՚ընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամէն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, եւ նրանց կը հաստատեմ իրենց
Armenian NEA
«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։