Jeremiah 23:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ահա օրեր կու գան, կ’ըսէ Տէրը, Երբ Դաւիթէն արդարութեան Շառաւիղ մը պիտի հանեմ, Որ թագաւորի պէս թագաւորութիւն պիտի ընէ, Իմաստութեամբ պիտի վարուի Ու երկրի վրայ իրաւունք ու արդարութիւն պիտի ընէ։
Armenian 2018
«Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կ'կացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կ'թագաւորէ ու իմաստութեամբ կ'վարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կ'գործէ երկրի վերայ։
Armenian Eastern Bible 1994
«Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, -ու ես Դաւթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառաւիղի, որ թագաւորելու է որպէս
Armenian NEA
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։