Jeremiah 23:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հապա՝ ‘Կենդանի է Տէրը, Որ Իսրայէլի սերունդը հանեց ու բերաւ հիւսիսի երկրէն Եւ այն բոլոր երկիրներէն, ուր զանոնք քշեր էր’ Ու անոնք իրենց երկրին մէջ պիտի բնակին»։
Armenian 2018
այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ։
Armenian Eastern Bible 1994
այլ թէ՝ «Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի բոլոր զաւակներին դուրս հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր նրանց
Armenian NEA
այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։