Jeremiah 24:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին՝ Յուդայի թագաւորը Յովակիմի որդին Յեքոնիան եւ Յուդայի իշխանները եւ հիւսները ու դարբինները Երուսաղէմէն գերի առնելէն ու Բաբելոն տանելէն ետքը, Տէրը ինծի այս տեսիլքը ցուցուց։ Ահա Տէրոջը տաճարին առջեւ դրուած երկու կողով թուզ կար։
Armenian 2018
Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը ինձ ցոյց տուաւ, եւ ահա երկու կողով թուզ՝ դրուած Տիրոջ տաճարի առաջին, նորանից յետոյ որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը գերի էր արել Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի իշխաններին եւ հիւսերին ու դարբիններին Երուսաղէմից եւ նորանց Բաբիլոն տարել։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ինձ ցոյց տուեց թուզով լի երկու կողով, որոնք դրուած էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից յետոյ, երբ բաբելացիների
Armenian NEA
Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։