Jeremiah 24:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մէկ կողովին մէջ խիստ աղէկ թուզեր կային՝ կանխահաս թուզերու պէս, իսկ միւս կողովին մէջ խիստ գէշ թուզեր կային, այնպէս որ անկարելի էր զանոնց ուտելը։
Armenian 2018
Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մէկ կողովը շատ լաւ թուզեր էին կանխահաս թուզերի պէս, եւ միւս կողովը՝ շատ վատ թուզեր, որ վատութիւնից չեն ուտուիլ։
Armenian Eastern Bible 1994
Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով,
Armenian NEA
Կողովներից մեկը լցված էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնության պատճառով չի ուտվում։ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։