Jeremiah 25:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ օտար աստուածներու ետեւէն մի՛ երթաք անոնց ծառայելու ու երկրպագութիւն ընելու համար եւ զիս ձեր ձեռքերուն գործերովը մի՛ բարկացնէք, որպէս զի ձեզի չարիք չընեմ’։
Armenian 2018
Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։
Armenian Eastern Bible 1994
Չգնա՛ք օտար աստուածների յետեւից՝ նրանց ծառայելու եւ երկրպագելու համար, չբարկացնէ՛ք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի
Armenian NEA
Չգնաք օտար աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և երկրպագելու համար, չբարկացնեք ինձ ձեր ձեռքի գործերով, որպեսզի չպատուհասեմ ձեզ”։