Jeremiah 26:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սակայն աղէկ գիտցէ՛ք թէ եթէ դուք զիս մեռցնէք, ձեր վրայ ու այս քաղաքին վրայ եւ անոր բնակիչներուն վրայ անշուշտ անմեղ արեան պատիժը պիտի բերէք. վասն զի իրապէս Տէրը զիս ձեզի ղրկեց, որպէս զի այս բոլոր խօսքերը ձեր ականջներուն ըսեմ»։
Armenian 2018
Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Միայն թէ լաւ իմացած լինէք, որ եթէ ինձ սպանելու լինէք, դուք անմեղ արիւն էք թափում ձեր վերայ եւ այս քաղաքի վերայ ու նորա բնակիչների վերայ. որովհետեւ ճշմարտապէս Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ, որ ասեմ ձեր ականջներին այս ամեն խօսքերը։
Armenian Eastern Bible 1994
Ես ահաւասիկ ձեր ձեռքին եմ. վարուեցէ՛ք ինձ հետ, ինչպէս ձեզ համար օգտակար կամ լաւ կը համարէք։
Armenian NEA
Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։