Jeremiah 27:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ես քահանաներուն եւ այս բոլոր ժողովուրդին ըսի. Տէրը այսպէս կ’ըսէ. «Ձեր մարգարէներուն խօսքերուն մտիկ մի՛ ընէք, որոնք ձեզի մարգարէութիւն կ’ընեն՝ ըսելով. ‘Ահա Տէրոջը տանը անօթները մօտերս Բաբելոնէն ետ պիտի բերուին’, քանզի անոնք սուտ մարգարէութիւն կ’ընեն ձեզի։
Armenian 2018
Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։
Armenian Eastern Bible 1994
Ինչ որ խօսեցի, կը յայտնես նաեւ քահանաներին ու համայն ժողովրդին, թէ այսպէս է ասում Տէրը. «Ականջ մի՛ դնէք այն
Armenian NEA
Ինչ որ խոսեցի, կհայտնես նաև քահանաներին ու համայն ժողովրդին, թե այսպես է ասում Տերը. «Ականջ մի՛ դրեք այն մարգարեների խոսքերին, որ մարգարեություն են անում ձեզ համար և ասում. “Ահա Տիրոջ տան սպասքն այժմ ևեթ Բաբելոնից պիտի վերադարձվի”։ Բայց դա զուր են մարգարեանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։