Jeremiah 27:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք Բաբելոն պիտի տարուին եւ հոն պիտի մնան մինչեւ այն օրը երբ անոնց այցելութիւն ընեմ, կ’ըսէ Տէրը. ետքը զանոնք պիտի հանեմ ու այս տեղ պիտի դարձնեմ»։
Armenian 2018
«Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք Բաբիլոն պիտի տարուին եւ այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։
Armenian Eastern Bible 1994
«Թող դրանք Բաբելոն տարուեն ու այնտեղ մնան մինչեւ այն օրը, երբ այցելութիւն կը տամ նրանց»։ Այսպէս է ասում Տէրը.
Armenian NEA
«Թող դրանք Բաբելոն տարվեն ու այնտեղ մնան մինչև այն օրը, երբ այցելություն կտամ նրանց»։ Այսպես է ասում Տերը. «Կհանեմ դրանք և կվերադարձնեմ այստեղ»։