Jeremiah 28:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Գնա՛ Անանիային ըսէ՛՝ Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Դուն փայտէ լուծերը կոտրեցիր, սակայն անոնց տեղ երկաթէ լուծեր պիտի շինես։
Armenian 2018
«Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։
Armenian Eastern Bible 1994
Այն բանից յետոյ, երբ Անանիա մարգարէն Երեմիա մարգարէի պարանոցից խորտակեց լուծը, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.
Armenian NEA
«Գնա խոսի՛ր Անանիայի հետ և ասա՛, թե այսպես է ասում Տերը. “Փայտե լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարեն ես երկաթե լուծ պիտի շինեմ”»։