Jeremiah 28:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի զօրքերու Տէրը՝ Իսրայէլի Աստուածը՝ այսպէս կ’ըսէ. ‘Այս բոլոր ազգերուն պարանոցին վրայ երկաթէ լուծ դրի, որպէս զի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայութիւն ընեն, անոր ծառայեն։ Դաշտի գազաններն ալ անոր տուի’»։
Armenian 2018
Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան, եւ դաշտի գազաններն էլ եմ տուել նորան։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Երկաթէ լուծ դրի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակուելու
Armenian NEA
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երկաթե լուծ դրեցի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակվելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային, և նրանք պիտի ծառայեն նրան. նաև անապատի գազաններին ենթարկեցի նրան»։