Jeremiah 3:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գնա՛, այս խօսքերը դէպի հիւսիս կանչելով ըսէ՛. ‘Դարձի՛ր, ո՛վ ապստամբ Իսրայէլ’, կ’ըսէ Տէրը, ‘Իմ բարկութիւնս ձեր վրայ չեմ թափեր. Քանզի ես ողորմած եմ’, կ’ըսէ Տէրը, ‘Յաւիտեան ոխ չեմ պահեր.
Armenian 2018
Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գնա եւ կանչիր այս խօսքերը դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։
Armenian Eastern Bible 1994
Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, -
Armenian NEA
Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով. “Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։- Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը, ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։