Jeremiah 3:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի մեր մանկութենէն ի վեր մեր հայրերուն վաստակը, Անոնց հօտերը եւ արջառները, Անոնց տղաքներն ու աղջիկները ամօթը կերաւ։
Armenian 2018
Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները, նորանց տղերանց եւ նորանց աղջկերանցը:
Armenian Eastern Bible 1994
Մեր մանկութիւնից ի վեր խայտառակութիւնը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հօտերն ու նախիրները, նրանց տղաներին ու
Armenian NEA
Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։