Jeremiah 3:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ ապստամբ Իսրայէլի շնութիւն ընելուն պատճառով Զանիկա արձակեցի եւ արձակման թուղթը անոր տուի, Տեսայ թէ անոր ուխտադրուժ քոյրը Յուդան չվախցաւ, Հապա գնաց ինք ալ շնութիւն ըրաւ։
Armenian 2018
Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ'վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։
Armenian Eastern Bible 1994
Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուի
Armenian NEA
Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։