Jeremiah 30:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Վասն զի ես քեզ ազատելու համար քեզի հետ եմ, կ’ըսէ Տէրը. Քանզի պիտի սպառեմ այն բոլոր ազգերը, Որոնց մէջ քեզ ցրուեցի, Բայց քեզ պիտի չսպառեմ, Հապա քեզ չափաւորութեամբ պիտի խրատեմ, Սակայն քեզ բոլորովին պիտի չհանեմ»։
Armenian 2018
Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. բայց քեզ պիտի չ'վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չ'համարեմ։
Armenian Eastern Bible 1994
Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ
Armenian NEA
Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։