Jeremiah 30:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը այսպէս կ’ըսէ. «Ահա ես Յակոբին վրանները գերութենէ պիտի դարձնեմ, Անոր բնակարաններուն պիտի ողորմիմ։ Քաղաքը իր աւերակներուն վրայ պիտի շինուի Եւ պալատը առաջուան պէս՝ ՝ պիտի վերականգնի։
Armenian 2018
Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը. եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։