Jeremiah 30:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Վասն զի այն օրը, կ’ըսէ զօրքերու Տէրը, Անոր լուծը անոնց պարանոցէն պիտի կոտրեմ Եւ կապերը պիտի փրցնեմ Ու անգամ մըն ալ օտարներուն պիտի չծառայեն.
Armenian 2018
«Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կ'լինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կ'կոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կ'կոտրեմ. որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։
Armenian Eastern Bible 1994
Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք
Armenian NEA
Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլևս օտարներին չեն ծառայելու,