Jeremiah 31:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միթէ Եփրեմ իմ պատուական որդի՞ս է, Կամ սիրական զաւա՞կ մըն է. Վասն զի երբ ես անոր վրայով խօսիմ, Շարունակ զանիկա կը յիշեմ. Այս պատճառով իմ աղիքս կը գալարի անոր համար. ‘Անշուշտ անոր ողորմութիւն պիտի ընեմ’ կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
«Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ պատուական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրական զաւակ է նա, որ քանի անգամ որ խօսում եմ նորա վերայ, էլի յիշում եմ նորան անպատճառ, սորա համար գալարում են իմ աղիքները. ես անշուշտ պիտի ողորմեմ նորան, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան: Ահա թէ
Armenian NEA
Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հենց որ իմ խոսքը նրա մասին է լինում, նորից հիշում եմ նրան։ Ահա թե ինչու շտապում եմ օգնել նրան, անչափ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։