Jeremiah 31:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՛վ ապստամբ աղջիկ, Մինչեւ ե՞րբ աստանդական պիտի շրջիս, Քանզի Տէրը երկրի վրայ նոր բան ստեղծեց, Կին մարդը պիտի պաշտպանէ այր մարդը»։
Armenian 2018
Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մինչեւ ե՞րբ պիտի տարուբերուիս, ով ապստամբ աղջիկ. որովհետեւ Տէրը նոր բան է ստեղծել երկրիս վերայ, կինը պիտի շրջապատէ մարդին։
Armenian Eastern Bible 1994
Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի
Armenian NEA
Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։