Jeremiah 31:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինչպէս խլելու, փլցնելու, աւերելու Եւ կորսնցնելու ու չարիք հասցնելու համար Անոնց վրայ հսկեցի, Նոյնպէս ալ շինելու ու տնկելու համար Անոնց վրայ պիտի հսկեմ, կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։-
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ինչպէս որ հսկեցի նորանց վերայ՝ նորանց խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար,
Armenian NEA
Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։