Jeremiah 31:36 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Եթէ այս կանոնները իմ առջեւէս դադարին, Իսրայէլի սերունդն ալ իմ առջեւէս ազգ ըլլալէ պիտի դադարի»։
Armenian 2018
«Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ վերանան այս կանոնները իմ առաջից, ասում է Տէրը, Իսրայէլի սերունդն էլ կ'դադարեն իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց։
Armenian Eastern Bible 1994
«Եթէ իմ աչքի առաջ այս օրէնքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ, - ասում է Տէրը, - իմ աչքի առաջ ընդմիշտ
Armenian NEA
«Եթե իմ աչքի առաջ այս օրենքները դադարեն գործելուց, ապա Իսրայելի ազգն էլ,- ասում է Տերը,- իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։