Jeremiah 31:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա ես զանոնք հիւսիսի երկրէն պիտի բերեմ Ու զանոնք՝ երկրի ծայրերէն Ու անոնց հետ կոյրն ու կաղը, Յղին ու ծնած կինը զաւակներով մէկտեղ պիտի հաւաքեմ։ Մեծ խումբ մը հոս պիտի դառնայ։
Armenian 2018
Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա ես նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, յղիին ու ծնածին միասին. մի մեծ ժողովք պիտի դառնայ այստեղ։
Armenian Eastern Bible 1994
Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ
Armenian NEA
Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։