Jeremiah 32:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուն հազարներուն ողորմութիւն կ’ընես ու հայրերուն անօրէնութեան պատիժը անոնցմէ ետքը անոնց որդիներուն կու տաս. դուն մեծ ու հզօր Աստուած ես եւ քու անունդ Զօրքերու Տէր է։
Armenian 2018
Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է։
Armenian Eastern Bible 1994
Հազարաւոր սերունդների ողորմածութիւն ես անում եւ հայրերի մեղքերի պատիժը նրանցից յետոյ հատուցում ես նրանց որդիներին:
Armenian NEA
Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,