Jeremiah 32:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուն խորհուրդով՝ մեծ ու գործով զօրաւոր ես, այնպէս որ ամէն մէկուն իր ճամբաներուն համեմատ ու անոր գործերուն պտուղին համեմատ հատուցում ընելու համար՝ քու աչքերդ մարդոց որդիներուն բոլոր ճամբաներուն վրայ բաց են։
Armenian 2018
Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դու մեծ ես խորհուրդով եւ զօրաւոր՝ գործերով, որ աչքերդ բաց են մարդկանց որդիների ամեն ճանապարհների վերայ, որ վճարես մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ.
Armenian Eastern Bible 1994
խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր: Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր
Armenian NEA
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։