Jeremiah 32:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց դո՛ւն, ո՛վ Տէր Եհովա, ինծի ըսիր թէ ‘Ագարակը ստակով քեզի ծախու ա՛ռ ու վկաներ բռնէ՛. թէեւ քաղաքը Քաղդէացիներուն ձեռքը կը մատնուի’»։
Armenian 2018
Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սակայն դու ասեցիր ինձ, ով Տէր Եհովայ, փողով առ քեզ համար այն ագարակը, եւ վկաներով վկայիր. բայց քաղաքը Քաղդէացիների ձեռքն է տրվում։
Armenian Eastern Bible 1994
Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»: Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց
Armenian NEA
Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ. “Արծաթով քեզ համար ագարա՛կ գնիր”։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։