Jeremiah 32:35 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Ենովմի որդիին ձորին մէջ Բահաղին բարձր տեղեր շինեցին, իրենց տղաքներն ու աղջիկները Մողոքին համար կրակէ անցընելու, որ ես անոնց հրամայած չէի ու մտքէս ալ անցած չէր, որ անոնք այս պղծութիւնը ընեն՝ Յուդային մեղանչել տալու համար»։
Armenian 2018
Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին զոհաբերեն Մողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն Մողոքի համար, որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։
Armenian Eastern Bible 1994
Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին
Armenian NEA
Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։