Jeremiah 32:39 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց մէկ սիրտ ու մէկ ճամբայ պիտի տամ, որպէս զի միշտ ինծմէ վախնան եւ իրենց ու իրենցմէ ետքը իրենց զաւակներուն աղէկ ըլլայ։
Armenian 2018
Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես կ'տամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար։
Armenian Eastern Bible 1994
Եւ ես կը տամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի
Armenian NEA
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։