Jeremiah 33:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Լեռնային քաղաքներուն մէջ, դաշտային քաղաքներուն մէջ ու հարաւային քաղաքներուն մէջ եւ Բենիամինի երկրին մէջ ու Երուսաղէմի շրջակայ տեղերը եւ Յուդայի քաղաքներուն մէջ հօտերը դարձեալ զիրենք համրողին ձեռքէն պիտի անցնին», կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Լեռնային քաղաքներումը, դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղէմի շրջակայքում եւ
Armenian NEA
Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ ոչխարների հոտեր են անցնելու դրանք հաշվողի ձեռքի տակով,- ասում է Տերը։-