Jeremiah 33:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յակոբին ու իմ ծառայիս Դաւիթին սերունդն ալ երեսէ պիտի ձգեմ, որպէս զի ա՛լ անոր սերունդէն Աբրահամի, Իսահակի ու Յակոբի սերունդին վրայ իշխաններ չդնեմ. վասն զի անոնք գերութենէ պիտի դարձնեմ ու անոնց պիտի ողորմիմ’»։
Armenian 2018
ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յակոբի եւ իմ ծառայ Դաւիթի սերունդն էլ պիտի մերժեմ, որ նորա սերունդիցը չ'առնեմ իշխաններ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերունդի վերայ, որովհետեւ նորանց գերութիւնը պիտի դարձնեմ եւ նորանց պիտի ողորմեմ։
Armenian Eastern Bible 1994
ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կ՚անարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից իշխան չե՞մ
Armenian NEA
ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։