Jeremiah 33:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քաղդէացիներուն դէմ՝ ՝ պատերազմ ընելու կու գան։ Այն տուները մեռած մարդոց դիակներովը պիտի լեցուին, որոնք իմ բարկութիւնովս ու սրտմտութիւնովս պիտի զարնեմ. վասն ես այս քաղաքէն իմ երեսս ծածկեցի՝ իրենց բոլոր չարութեանը համար։
Armenian 2018
“Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գալիս են պատերազմելու Քաղդէացիների հետ, եւ որ նորանց լցնեն մարդի դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկութիւնովը եւ իմ սրտմտութիւնովը, որովհետեւ ես ծածկել եմ իմ երեսը այս քաղաքից նորանց բոլոր չարութիւնների համար։
Armenian Eastern Bible 1994
որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ
Armenian NEA
որպեսզի եկողները մարտնչեն քաղդեացիների դեմ և դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարվածեցի իմ բարկությամբ ու զայրույթով և իմ երեսը շուռ տվեցի նրանցից իրենց բոլոր չարությունների պատճառով։