Jeremiah 34:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորն ու անոր իշխանները իրենց թշնամիներուն ձեռքը ու իրենց հոգին փնտռողներուն ձեռքը եւ ձեզմէ դարձող Բաբելոնի թագաւորին զօրքերուն ձեռքը պիտի մատնեմ»։
Armenian 2018
Հուդայի Սեդեկիա թագավորին ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց կյանքը փնտրողների ձեռքը, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը ձեզանից դարձավ ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը որ ձեզանից ետ են գնացել։
Armenian Eastern Bible 1994
Իսկ Հրէաստանի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների
Armenian NEA
Իսկ Հուդայի երկրի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զորքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրա։