Jeremiah 34:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրոջը կողմէ Երեմիային եղած խօսքն է, երբ Սեդեկիա թագաւորը Երուսաղէմի մէջ եղող բոլոր ժողովուրդին հետ ուխտ ըրաւ, որ ազատութիւն քարոզեն,
Armenian 2018
Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք ազատութիւն քարոզեն.
Armenian Eastern Bible 1994
Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան, ազատութեան կոչով, ուխտ կնքեց Երուսաղէմում եղած
Armenian NEA
Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,