Jeremiah 35:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երեմիա Ռեքաբեաններուն տանը ըսաւ. «Զօրքերու Տէրը, Իսրայէլին Աստուածը՝ այսպէս կ’ըսէ. ‘Որովհետեւ ձեր հօրը Յովնադաբին պատուէրին մտիկ ըրիք ու անոր բոլոր հրամանները պահեցիք եւ ձեզի պատուիրածին պէս ըրիք,
Armenian 2018
Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Երեմիան ասեց Ռեքաբեանց տանը, թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր Յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է.
Armenian Eastern Bible 1994
Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպէս ասաց Երեմիան. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Քանի որ Ռեքաբի
Armenian NEA
Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպես ասաց Երեմիան. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հետևեցին իրենց հոր պատվիրանին, հավատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամենը, ինչ որ նրանց պատվիրել էր իրենց հայրը,