Jeremiah 36:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զինք եւ իր սերունդը ու իր ծառաները պիտի պատժեմ իրենց անօրէնութեանը համար եւ անոնց վրայ ու Երուսաղէմի բնակիչներուն վրայ ու Յուդայի մարդոցը վրայ պիտի բերեմ այն չարիքը, որ անոնց յայտնեցի, բայց անոնք մտիկ չըրին»։
Armenian 2018
Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի այցելեմ նորան եւ նորա սերունդին եւ նորա ծառաներին իրանց անօրէնութիւնների համար, եւ պիտի բերեմ նորանց վերայ եւ Երուսաղէմի բնակիչների վերայ եւ Յուդայի մարդկանց վերայ այն բոլոր չարիքը որ ես ասեցի նորանց, բայց նորանք չ'լսեցին։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի
Armenian NEA
Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։