Jeremiah 36:32 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երեմիա ուրիշ տոմս մը առաւ ու զանիկա Ներիայի որդիին Բարուք դպիրին տուաւ։ Անիկա ալ անոր վրայ Երեմիային բերնէն՝ Յուդայի Յովակիմ թագաւորին կրակով այրած գրքին բոլոր խօսքերը գրեց ու անոնց վրայ անոնց պէս ուրիշ շատ խօսքեր աւելցան։
Armenian 2018
Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Երեմիան մի ուրիշ տոմս առաւ եւ տուաւ Ներիայի որդի դպիր Բարուքին, եւ նա գրեց նորա վերայ Երեմիայի բերանից այն գրքի բոլոր խօսքերը, որ Յուդայի Յովակիմ թագաւորը այրել էր կրակով, եւ դեռ նորանց վերայ նորանց պէս շատ բաներ էլ աւելացուեցան։
Armenian Eastern Bible 1994
Իր անօրէնութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ
Armenian NEA
Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։