Jeremiah 38:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աբդեմելէքը իրեն հետ մարդիկ առաւ ու թագաւորին տունը՝ շտեմարանին տակ գնաց եւ անկէ պատռած լաթեր ու հին լաթեր առաւ եւ զանոնք չուաններով գուբը Երեմիային իջեցուց։
Armenian 2018
Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբդիմելէքն առաւ այն մարդիկն իր մօտ եւ տարաւ նորանց թագաւորի տունը շտեմարանի տակը, եւ այնտեղից առաւ պատառոտած շորեր եւ հինացած շորեր եւ իջեցրեց նորանց չուաններով գուբը Երեմիայի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին
Armenian NEA
Աբդիմելեքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագավորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առավ հին կապերտներ ու հին պարաններ և դրանք իջեցրեց Երեմիայի մոտ՝ գբի մեջ։