Jeremiah 38:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Սեդեկիա թագաւորը Երեմիային գաղտուկ երդում ըրաւ ու ըսաւ. «Մեզ ստեղծող Տէրը կենդանի է, որ քեզ պիտի չմեռցնեմ եւ քեզ պիտի չմատնեմ այս մարդոց ձեռքը, որոնք քու հոգիդ կը փնտռեն»։
Armenian 2018
Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սեդեկիա թագաւորը ծածուկ երդում արաւ Երեմիային ասելով. Կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին, որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին։
Armenian Eastern Bible 1994
Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու
Armenian NEA
Սեդեկիա արքան գաղտնի երդում տվեց նրան և ասաց. «Կենդանի է Տերը, որ մեր մեջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու և չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»։