Jeremiah 38:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երեմիան առին եւ զանիկա թագաւորին որդիին Մեղքիային գուբը նետեցին, որ բանտին գաւիթին մէջ էր։ Երեմիան չուաններով իջեցուցին։ Այն գուբին մէջ ջուր չկար, հապա միայն տիղմ, որով Երեմիա տիղմին մէջ կ’ընկղմէր։
Armenian 2018
Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք առան Երեմիային եւ գցեցին նորան թագաւորի որդի Մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չ'կար այլ տիղմ. եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում: Երեմիային պարաններով
Armenian NEA
Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։