Jeremiah 39:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ Յուդայի Սեդեկիա թագաւորն ու բոլոր պատերազմիկները զանոնք տեսան, փախան ու քաղաքէն գիշերով թագաւորին պարտէզին ճամբովը երկու պարսպին մէջի դռնէն դուրս ելան։
Armenian 2018
Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ երբ Յուդայի երկրի Սեդեկիա արքան եւ բոլոր կռուող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան եւ արքունի այգու ճանապարհով,
Armenian NEA
Երբ Հուդայի Սեդեկիա արքան և բոլոր կռվող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան և արքունի այգու ճանապարհով, պարիսպների միջև գտնվող դարպասով ելան քաղաքից, դուրս եկան Արաբայի ճանապարհը։