Jeremiah 39:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քաղդէացիներուն զօրքը անոնց ետեւէն ինկան ու Երիքովի դաշտերուն մէջ Սեդեկիային հասան եւ զանիկա բռնեցին ու Եմաթի երկիրը՝ Ռեբղա՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին առջեւ հանեցին, որ անոր դատը տեսաւ։
Armenian 2018
Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։
Armenian Eastern Bible 1994
Նրանց հետապնդեցին քաղդէացիների զօրքերը եւ Երիքովի Արաբոթում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերին Եմաթի երկիրը՝
Armenian NEA
Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։