Jeremiah 4:29 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ձիաւորներուն եւ աղեղնաւորներուն ձայնէն Բոլոր քաղաքը պիտի փախչի։ Անոնք թանձրախիտ անտառներու մէջ պիտի մտնեն Ու ապառաժներու վրայ պիտի ելլեն։ Բոլոր քաղաքները պիտի լքուին Եւ անոնց մէջ մարդ պիտի չբնակի։
Armenian 2018
Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ամբողջ քաղաքը, թավուտներն են մտնում և բարձրանում ժայռերի վրա, բոլոր քաղաքները լքված են, և նրանցում բնակվող մարդ չկա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ձիաւորների եւ աղեղնաւորների ձայնիցը փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները եւ վեր են ելնում ապառաժները, բոլոր քաղաքները ձգուած թողուած են, եւ նորանցում մի բնակող մարդ չ'կայ։
Armenian Eastern Bible 1994
Հեծեալների ձայնից եւ լարուած աղեղներնից ամբողջ երկիրը խոյս տուեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնուեցին
Armenian NEA
Հեծյալների ձայնից և լարված աղեղներից ամբողջ երկիրը խույս տվեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնվեցին անտառներում, բարձրացան քարանձավները. բոլոր քաղաքները լքվեցին, ու նրանց մեջ մարդ չի բնակվում։