Jeremiah 40:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բոլորն ալ իրենց ցրուած տեղերէն դարձան ու Յուդայի երկիրը Մասփա՝ Գոդողիային եկան եւ խիստ շատ գինի ու ամառնային պտուղներ հաւաքեցին։
Armenian 2018
այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը Գոթողիայի մօտ. եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։
Armenian Eastern Bible 1994
այդ բոլոր հրեաներն ամէն տեղից, ուր ցրուած էին, եկան Յուդայի երկիրը, Մասեփա, Գոդողիայի մօտ, եւ չափազանց շատ գինի ու
Armenian NEA
այդ բոլոր հրեաներն ամեն տեղից, ուր ցրված էին, եկան Հուդայի երկիրը՝ Մասեփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։