Jeremiah 40:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու անոր ըսին. «Գիտե՞ս թէ Ամմոնի որդիներուն թագաւորը Բաալիս՝ Նաթանիային որդին Իսմայէլը ղրկեց քեզ մեռցնելու համար»։ Բայց Աքիկամին որդին Գոդողիան անոնց չհաւատաց։
Armenian 2018
Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չը հաւատաց։
Armenian Eastern Bible 1994
«Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»:
Armenian NEA
և ասացին նրան. «Գիտե՞ս այն մասին, որ ամովնացիների Բայաելիս թագավորը Նաթանի որդի Իսմայելին ուղարկել է քեզ մոտ, որպեսզի սպանի քեզ»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց։