Jeremiah 40:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի կա՛մ Բաբելոնի թագաւորին Յուդայի քաղաքներուն վրայ դրած Սափանին որդիին Աքիկամին որդին Գոդողիան դեռ ետ չդարձած՝ անոր գնա՛ ու անոր հետ ժողովուրդին մէջ բնակէ՛ եւ կա՛մ ուր որ քեզի աղէկ կ’երեւնայ՝ հո՛ն գնա»։ Դահճապետը անոր պաշար ու պարգեւ տուաւ եւ զանիկա արձակեց։
Armenian 2018
Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չ'դառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես: Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին
Armenian NEA
Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մոտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին բաբելացիների արքան Հուդայի երկրի՝ քո երկրի վրա վերակացու կարգեց. նրա հետ կբնակվես ժողովրդի մեջ։ Իսկ եթե չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգևներ տվեց և արձակեց։