Jeremiah 41:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եօթներորդ ամսուան մէջ թագաւորական սերունդէն եղող Եղիսամային որդիին Նաթանիային որդին Իսմայէլը թագաւորին նախարարներովը ու իրեն հետ տասը մարդ Մասփա եկաւ Աքիկամին որդիին Գոդողիային ու հոն մէկտեղ հաց կերան Մասփայի մէջ։
Armenian 2018
Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ եօթներորդ ամսումը, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը, եւ թագաւորի նախարարները եւ տասը մարդ իր հետը, Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ միասին հաց կերան այնտեղ Մասփայումը։
Armenian Eastern Bible 1994
Պատահեց այնպէս, որ եօթներորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը
Armenian NEA
Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։