Jeremiah 41:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սամարիայէն մօրուքնին ածիլած եւ հանդերձնին պատռած ու իրենց մարմնին վրայ կտրածներ ըրած ութսուն մարդ եկան։ Իրենց ձեռքը ընծաներ ու կնդրուկ ունէին՝ Տէրոջը տանը համար։
Armenian 2018
Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սիւքեմից, Սելովից եւ Սամարիայից ութսուն մարդիկ եկան իրանց մօրուքները ածիլած եւ հանդերձները պատառած եւ մարմինները կտորած, եւ նորանց ձեռքին ընծաներ եւ կնդրուկ Տիրոջ տանը մատուցանելու համար։
Armenian Eastern Bible 1994
Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով,
Armenian NEA
Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։