Jeremiah 42:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն այն սուրը, որմէ կը վախնաք, հոն Եգիպտացիներու երկրին մէջ ձեր վրայ պիտի գայ եւ այն սովը, որմէ դուք կը զարհուրիք, հոն Եգիպտացիներու երկրին մէջ ձեզ պիտի պաշարէ ու հոն պիտի մեռնիք։
Armenian 2018
այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից Եգիպտոսումը, եւ այնտեղ պիտի մեռնէք։
Armenian Eastern Bible 1994
ապա այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, եւ այն սովը, որից տագնապում էք,
Armenian NEA
ապա այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, և այն սովը, որից տագնապում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։