Jeremiah 42:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ես այսօր ձեզի պատմեցի ու դուք մտիկ չըրիք ձեր Տէր Աստուծոյն ձայնին ու այն ամէն խօսքերուն, որոնց համար զիս ձեզի ղրկեց։
Armenian 2018
Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չէք լսում ձեր Տէր Աստուծոյ ձայնին, եւ այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մօտ է ուղարկել։
Armenian Eastern Bible 1994
Եւ ես յայտնեցի ձեզ այսօր, բայց դուք ձեր Տէր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մօտ էր ուղարկել:
Armenian NEA
Եվ ես հայտնեցի ձեզ այսօր, բայց դուք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մոտ էր ուղարկել։