Jeremiah 44:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը ձեր չար գործերուն ու ձեր ըրած գարշութիւններուն ա՛լ չկրցաւ համբերել, ուստի ձեր երկիրը անապատ, ամայի ու նզովուած եւ անբնակ եղաւ, ինչպէս այսօր կ’երեւնայ ։
Armenian 2018
Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէրը չ'կարողացաւ այլ եւս համբերել ձեր գործերի չարութեան պատճառով՝ այն գարշութիւնների պատճառով, որ դուք արել էք, եւ ձեր երկիրը եղել է աւերակ, ամայի եւ նզովք առանց բնակչի, ինչպէս որ այսօր կայ։
Armenian Eastern Bible 1994
Ձեր չար արարքների եւ ձեր արած գարշելի գործերի պատճառով Տէրը չկարողացաւ համբերել, եւ ձեր երկիրը, բնակիչներից
Armenian NEA
Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,