Jeremiah 44:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես Եգիպտոսի Փարաւոն Վափառ թագաւորը իր թշնամիներուն ձեռքը ու իր հոգին փնտռողներուն ձեռքը պիտի մատնեմ. ինչպէս Յուդայի Սեդեկիա թագաւորը իր թշնամիին ու իր հոգին փնտռող Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ձեռքը մատնեցի’»։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը. Ահա ես մատնել եմ Եգիպտոսի Վափառ Փարաւօն թագաւորին իր թշնամիների ձեռքը եւ նորա հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ մատնեցի Յուդայի Սեդեկիա թագաւորին իր թշնամիի եւ իր հոգին պահանջող Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես եգիպտացիների արքայ Վափառ փարաւոնին կը յանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։